Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արթուր Բաղդասարյանի չհայտարարագրած ընկերությունները և կապը օֆշորների հետ

Արթուր Բաղդասարյանի չհայտարարագրած ընկերությունները և կապը օֆշորների հետ
22.03.2017 | 21:51

ՀՎԿ Արթուր Բաղդասարյանը որպես թեկնածու ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իր ունեցվածքի մի մասը. գրում է Hetq.am-ը: Նա չի հայտարարագրել իրեն պատկանող ընկերությունները: Արթուր Բաղդասարյանը հայտարարագրել է ավելի քան 215 քմ զբաղեցնող համատեղ սեփականություն հանդիսացող Երևանի Բայրոնի փողոցի բնակարանը, որտեղ գրանցված են ինքը և ընտանիքի անդամները: Հայտարարագրել է նաև նույն հասցեի 35 քմ տարածքով ավտոտնակը:
2016-2017 թթ. հաշվետու ժամանակաշրջանում Արթուր Բաղդասարյանը եկամուտ է ստացել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայից՝ 4,8 մլն դրամի չափով: Եվս 5,4 մլնի չափով էլ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանից:


12 մլն ռուսական ռուբլի Արթուր Բաղդասարյանը փոխհատուցում է ստացել «Ռոսնեֆտ Իտեռա» և «ՄՏՍ բանկ»-ից: Հայտարարագրել է նաև 12 մլն դրամ, 20 հազար դոլար և 3 մլն ռուսական ռուբլի: ՀՎԿ նախագահը չի հայտարարագրել ընկերություններում ունեցած իր բաժնեմասն ու եկամուտները:
Արթուր Բաղդասարյանը 100 % բաժնեմաս ունի «Գավեքս գրուպ» ՍՊԸ-ում: Այս ընկերությունը Հ3 հեռուստաընկերության հիմնադիրն է:

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ